Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
«Ինչպիսի՞ քննարկումներ եք ունեցել, ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված, ի՞նչ հանցագործություն է արել, որի համար մինչ օրս տառապում է»,- Ազգային ժողովի նիստում նման հարցեր քաղաքական մեծամասնությանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ուղղեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի, ով առավել հայտնի է «հաց բերող» անունով, գործի վերաբերյալ:
Նա նաև ընդգծեց, որ Ա. Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ:
Գալուստ Սահակյանն ասաց. «Մենք էլ ենք ուզում, որ խնդիրն այնպես լուծվի, որ այդ տղան դրսում լինի: Մենք էլ ենք ուզում, որ, իրոք, ազատվի»:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր: Սակայն փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Նա հացադուլ էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- Երթ՝ ի պաշտպանություն Սարի թաղից ձերբակալվածերի
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- ՔԿՎ-ն պարզաբանում է, թե ինչու պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «հաց բերող» Արթուրին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր