«Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
Այսօր առավոտյան պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանի, ով առավել հայտնի է «հաց բերող» անունով: Ազգային ժողովի նիստում Էդմոն Մարուքյանն ասաց, որ Արթուր Սարգսյանը 17 օր գտնվում է հացադուլի մեջ, ծանր վիճակում է:
«Նրա կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ հիմա միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորություն՝ գլխավոր դատախազին ներկայացնելու համար: Այն պատգամավորները, ովքեր ցանկանում են, կարող են միանալ»,- ասաց նա՝ ընդգծելով որ միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է, քանի որ որևէ կերպ հնարավոր չէ նրան համոզվել դուրս գալ իր այդ վիճակից:
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Արթուր Սարգսյանը ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին։ Նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ից, դեկտեմբերի 31-ին կալանքից ազատվել էր: Սակայն փետրվարի 9-ին Ա. Սարգսյանը կրկին կալանավորվել է: Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասել է, որ ՀՔԾ-ն Ա. Սարգսյանի ձերբակալման հիմք է համարել այն, որ նա փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին: Մինչդեռ, փաստաբանի խոսքով, նախապես քննիչին տեղյակ են պահել չներկայանալու մասին և խնդրել փոխել հանդիպման օրը: Նա հացադուլ էր հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին