Նովրուզին Հայաստան ժամանող իրանցիների համար ամսագրեր կտպագրվեն
Այս օրերին Երևանում Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովման վերաբերյալ հարցեր են քննարկվում:
Զբոսաշրջության պետական կոմիտեում այսօր քննարկվել է մարտ ամսին տպագվելիք պարսկերեն լեզվով ամսագրի բովադակությունը և Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար ամսագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:
Քննարկմանը մասնակցել են տրանսպորտի և կապի, արտաքին գործերի, մշակույթի նախարարությունների, Հ Պետական եկամուտների կոմիտեի, «Տուր Ինֆո» ամսագրի և Հայաստանի վերաբերյալ պարսկերեն լեզվով տպագրվող ամսագրի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Panorama.am-ը պարսկալեզու մի քանի հաղորդումներ է պատրաստել Հայաստանի գեղատեսիլ վայրերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի մարզի զբոսաշրջային կենտրոնները ներկայացվում են պարսկալեզու լսարանին
- Թավրիզցիների վերադարձը իրենց «հայրենիք»՝ Երևան, Արգիշտի, «Գլենդել-Հիլզ»
- Ինչ սովորել պարսիկներից և ինչ սովորեցնել պարսիկներին
- Նախարարի որդին թմրանյութը պարսիկներից է գնել
- Պարսիկները կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը (լուսանկարներ)
- Արգիշտիի 4-րդ շենքի բնակիչները ահազանգում են. «Այդ պարսիկ չելածները չեն էլ ամաչում, օրը ցերեկով էլ են սեքս անում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան