Ստոլտենբերգ․ Մենք Հայաստանի հետ կարող ենք ավելին անել
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն նոր անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատման փուլում են: Բրյուսելում այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի համար գործընկերությունները շատ կարևոր են: Սա այն պատճառն է, որով մենք գործընկերությունը Հայաստանի հետ ամրացնում ենք: Մենք այժմ նոր անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հաստատման փուլում ենք Հայաստանի հետ, և սա լավագույն հիմքերն է տրամադրում գործընկերության ակտիվությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագայում խթանելու համար», - ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին ու գործողություններին մասնակցելու համար:
«Մենք կիսվում ենք, սովորում ենք իրարից և, ըստ իս, դա նաև խթանում է որակը և' Հայաստանի, և' ՆԱՏՕ-ի զինծառայողների: Բազմաթիվ ուղղություններով ենք միասին աշխատում և մտածում ենք, որ կարող ենք ավելին անել», - ամփոփեց Յենս Ստոլտենբերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին