«Ազատություն հաց բերողին». Երթ դեպի դատախազություն
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները պահանջում են «Ազատություն հաց բերողին»: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարեց, ինչքանով տեղյակ է, Արթուր Սարգսյանի կյանքին վտանգ է սպառնում, 18-րդ օրն է՝ հացադուլի մեջ է, հրաժարվում է բուժօգնությունից:
«Ունի առողջական խնդիրներ: Ծաղիկ բերողներ ու մոմ վառողներ շատ կլինեն, բայց պետք չէ թողնել, որ բանը դրան հասնի»,-ասաց Շ. Հարությունյանը:
Հեռակա դիմելով Ա. Սարգսյանին նա նշեց, որ Սարգսյանը բոլորին պետք է առողջ:
Նա առաջարկեց հերթափոխով նստացույց անցկացնել Ազատության հրապարակում, ամեն օր ժամը 18-ից հանրահավաք անցկացնել՝ «Ազատություն հաց բերողին» պահանջով:
Անահիտ Բախշյանն էլ հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի ճակատագիրը շատերին է հուզում, խափանման միջոցը փոխելու համար պատգամավորները ստորոգրահավաք են սկսել:
Նա երիտասարդներին կոչ արեց այս ցրտին դրսում չմնալ, խելամիտ լինել, բողոքողների ձայնը տեղ հասցնելու ուղիներ կգտնվեն:
«Ես համամիտ չեմ ձեզ հետ, չեմ ուզում, որ նստացույց անեք»,-ասաց Ա. Բախշյանը:
Հավաքի վերջում որոշեցին երթով քայլել դեպի դատախազության շենք:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- ՔԿՎ. Հաց բերող Աթուր Սարգսյանը հրաժարվում է առհասարակ որևէ տեսակի բուժօգնություն ստանալուց
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանները խնդրում են լրագրողներին կալանավորման թեմայով այլ հարցեր չտալ
- Երթ՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանը «Առավոտի» խմբագրի համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին