«Հաց բերողը» այլևս չի կարողանում քայլել, ձայնը հազիվ է լսվում, ունենում է արյունալի փսխումներ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով առավել հայտնի է «հաց բերող» անունով, փետրվարի 10-ից առ այսօր հացադուլի մեջ է: Այս մասին նշված է փաստաբաններ Դ.Գյուրջյանի, Տ.Եգորյանի, Վ.Գրիգորյանի հայտարարության մեջ:
«Այս ամբողջ ընթացքում նա չի ընդունել որևէ դեղամիջոց իր հիվանդությունների հետ կապված, այդ թվում՝ ցավազրկող դեղամիջոցներ, ինչը պայմանավորված է հացադուլով. ընդունելու դեպքում դեղամիջոցները էլ ավելի կվատթարացնեն նրա առողջական վիճակը՝ հատկապես կապված աղեստամոքսային համակարգի խնդիրների հետ: Այս ողջ ընթացքում Սարգսյանի առողջական վիճակը վատթարանում է, նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր: Վերջին 10 օրվա ընթացքում նաև արցունքակալում են Արթուր Սարգսյանի աչքերը, նա ունենում է գլխապտույտներ: Փետրվարի 15-ից սկսած՝ Արթուր Սարգսյանի մոտ մի ժամանակ առ ժամանակ լինում են արյունային փսխումներ, հատկապես՝ 23.02.2017թ. դրանք օրվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ և եղել են մեծածավալ:
25.02.2017թ. սկսած՝ ֆիզիկական հյուծվածության հետևանքով Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել անգամ բնական կարիքները հոգալու համար:
25.02.2017թ. Արթուր Սարգսյանի մոտ այտուցվել է նրա աջ ոտքի ծունկը, ինչի պատճառը հայտնի չէ, չնայած այդ կապակցությամբ հերթապահ բժիշկը զննել է Ա.Սարգսյանի ոտքը: Ֆիզիկական հյուծվածությունը արդեն այն աստիճան է որ էապես դժվարացնում է նաև խոսելու հնարավորությունը՝ ձայնը գրեթե լսելի չէ»,-հայտնում են փաստաբանները:
Նշենք, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար պատգամավոր Էդմոն Մարուքյանը միջնորդություն է պատրաստել, անձնական երաշխավորություն՝ գլխավոր դատախազին ներկայացնելու համար:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ երաշխավորության տակ ստորագրել են հետևյալ 26 պատգամավորները՝ Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերողի» կյանքը փրկելու միակ տարբերակը խափանման միջոցը փոխելն է. Էդմոն Մարուքյան
- Ինչո՞ւ է մինչև օրս ձերբակալված «հաց բերողը». Հարց ԱԺ նախագահին
- «Հաց բերողին» ազատ արձակելու պահանջով հավաք-երթ է կայացել Երևանում
- Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ «Հաց բերողի» կալանավորման մասին
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած «հաց բերող» Արթուր Սարգսյանին
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին հացադուլի են դրդել Է. Հակոբյանի և Ա. Մկրտչյանի գործողությունները
- «Հաց բերող»-ը՝ հացադուլավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին