Հովհաննես Բաչկովը նվաճել է ոսկե մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին և նվաճել ոսկե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Այսպիսով` Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած մեկ ոսկե մեդալով: Հեղինակավոր այս մրցաշարում մեր երկիրը ներկայացրեցին 9 բռնցքամարտիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան