«Մանչեսթեր Յունայթեդը»` Անգլիայի լիգայի գավաթակիր
Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» «Ուեմբլի» մարզադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»` պատմության մեջ 5-րդ անգամ նվաճելով լիգայի գավաթը:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին տուգանային հարվածով բացել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Իր թիմի առավելությունը կրկնապատկել է Ջեսի Լինգարդը, սակայն առաջին խաղակեսի ավարտից առաջ Մանոլո Գաբիադինին կրճատել է հաշվի տարբերությունը:
Ընդմիջումից հետո իտալացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել, սակայն 87-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպել է Զլատան Իբրահիմովիչը` 3:2:
Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն այս տիտղոսը նաև նրանն է: