Ա. Մանուկյան. Մարտի 1-ի հետ կապված ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ երկու հարցին
«Մարտի 1-ի թեման մեզ համար միշտ եղել է առաջնահերթ խնդիր, ծրագրային դրույթ: Տարիներ շարունակ հետապնդել ենք արդար դատ այս հարցի հետ կապված»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենք ներկայացրել են օրենքի նախագծեր, հանձնաժողովներ ստեղծելու նախագծեր, իշխանությունների կողմից միշտ տորպեդահարվել է հանձնաժողովներ ստեղծելու խնդիրը, ինչպես նաև այն կոնվենցիայից, որին միացել էր Հայաստանը՝ զոհերի փոխհատուցումների խնդրի վերաբերյալ, հետ կանգնեց:
«Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ երկու հարցին՝ ի՞նչ պատիժներ են ստանալու և ի՞նչ պատիժներ են ստացել այդ հանցագործություններն իրականացնողները և նրանց ղեկավարները, ի՞նչ փոխհատուցում պետք է տար Հայաստանի կառավարությունը զոհերի հարազատների ընտանիքներին: Այս հարցերը մինչև հիմա առկախված են»,- ասաց պատգամավորը:
Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ գործը գտնվում է Եվրադատարանում, կոմունիկացիաների փուլն ամբողջապես ավարտված է, հույս ունի շուտով ՄԻԵԴ-ը կանցնի գործի քննությանը և վճռի կայացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Օսկանյան. Ես ո՞նց կարող էի մարտի 1-ի դեպքերի հետ կապ ունենալ
- Մարտի 1-ին զինված ուժերը որևէ դերակատարություն չեն ունեցել. Սեյրան Օհանյան
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
- Կառավարությունը դեմ է մարտի 1-ը հիշատակի օր համարելու նախաձեռնությանը
- Սուրեն Աբրահամյան. Ցանկության դեպքում մարտի 1-ի գործը մի քանի ամսում կարելի է դատարան ուղարկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան