Էդմոն Մարուքյան. Որևէ մեկը չի կարող իմանալ, թե դուք ում օգտին եք քվեարկել
«Մարզերով մեկ, Երևանում տարածվում են կեղծ լուրեր, թե՝ ընտրությունների ժամանակ քվեարկության տարածքում լինելու են տեսանկարահանող սարքեր, մենք կիմանանք, թե դուք ում եք ընտրել, դրա համար պետք է մեզ ընտրեք»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց պատգամավոր, «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը:
Նա ընդգծեց, որ խցիկի տարածքը չի տեսանկարահանվում, որևէ մեկը չի իմանալու, թե քաղաքացին ում օգտին է քվեարկում:
«Որևէ տարբերակ այսօրվա գործող իշխանությունը, թե փող բաժանելով, թե հիմնարկություններում աշխատելով, ձեզ չի կարող ճիշել, պարտադրել քվեարկել իր օգտին: Եթե ուզում եք քվեարկել այլ ուժի, տվյալ պարագայում «Ելք»-ի օգտին, մենք ձևը ցույց ենք տալիս, ընտրությունը ձերն է»,- ասաց Է. Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ. Էդ. Շարմազանով
- Ա. Մանուկյան. Մարտի 1-ի հետ կապված ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ երկու հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան