Ջեյմս Ուորլիք. Անհրաժեշտ է հարգել հրադադարը
«Անհրաժեշտ է հարգել հրադադարը, անհրաժեշտ է իրավիճակը հանդարտեցնել, առաջին հերթին կյանքեր փրկելու համար, սակայն նաև բանակցային գործընթացն առաջ տանելու նպատակով: Քանի դեռ հակամարտությունն ակտիվ է, քանի դեռ շարունակվում են պատերազմական գործընթացները, շատ բարդ է առաջընթաց գրանցել կարգավորման ճանապարհին»,- այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի նախկին համանախագահը նաև հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը առաջ կընթանա նախագահների հանդիպման շնորհիվ:
«Ես հույս ունեմ, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել և բանակցային գործընթացն առաջ կընթանա: Դեկտեմբերի վերջում, երբ ես հեռացա համանախագահողի պաշտոնից, սեղանի վրա հետաքրքիր առաջարկներ կային, առաջարկներ, որոնք երկու կողմերի միջև քննարկման հնարավորություններ կստեղծեն»,- նշել է նա:
Դեսպան Ուորլիքի խոսքով, մինչ օրս չեն բացահայտվել ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մանրամասները:
«Ապրիլին մենք տեսանք մեծաքանակ զոհեր և նույնիսկ այսօր ես համոզված չեմ, թե մենք հստակ գիտենք, որքան զոհ է եղել»,- նշել է Ուորլիքը և հավելել, որ պատերազմի ժամանակն անհրաժեշտ է անցյալում թողնել, այժմ խաղաղության ժամանակն է։
«Խաղաղությունն ամեն ինչ կփոխի: Այն ամեն ինչ կփոխի տարածաշրջանում: Հայաստանի համար այն կփոխի ամբողջ հանրության հիմունքները»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Հարկավոր է հրաժարվել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից
- Չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակները տարհանվել են. Արցախի ՊՆ
- Արցախի ՊԲ-ն ներկայացնում է հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը
- ՊԲ-ն հավաստանշել է ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել. Արցախի ՊՆ
- Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա