Անաստասիա Գալուստյանը գրավեց 6-րդ տեղը
Հոլանդիայում ավարտվել է գեղասահքի «Չելենջ Գավաթ 2017» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը։ Կարճ ծրագրում մեր մարզուհին գրավել է 5-րդ հորիզոնականը, իսկ ազատ ծրագրում` գրավել է 7-րդ տեղը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, վերջնահաշվարկով 17-ամյա Անաստասիա Գալուստյանը գրավել է 6-րդ տեղը։ Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 երկրի 19 գեղասահորդուհիներ:
«Չելենջ Գավաթ 2017»-ի հաղթող է դարձել Բելգիայի ներկայացուցիչ Լոենա Հենդրիկսը, 2-րդ տեղը գրավել է ԱՄՆ-ն ներկայացնող Կարոլին Ժանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կանադուհի Լարկին Աուստմանը: