Զլատան Իբրահիմովիչ. «Երեխաներս ուզում էին, որ խաղամ «Մանչեսթերում»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր երեխաները շատ են ցանկացել տեսնել իրեն մանկունյանցիների կազմում և երբ Ժոզե Մոուրինյոյից զանգ է ստացել, առանց վարանելու տվել է դրական պատասխան: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ի՞նչ պետք է անեմ հետագայում: Եկեք պարզապես հետևենք, թե ինչ տեղի կունենա: Անգլիա չէի կարող ավելի վաղ տեղափոխվել, քանի որ ճիշտ պահը չէր: Երեխաներս շատ էին ուզում, որ հանդես գամ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հիանալի հարաբերություններ ունեմ Մոուրինյոյի հետ, և երբ նա զանգահարեց ինձ, ես նրան ուղղակի միանգամից հարցրեցի, թե ինչ համարի մարզաշապիկով եմ խաղալու»,- պատմել է Իբրահիմովիչը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում շվեդ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 26 գոլի հեղինակ: