Խնդիրը ոչ թե մարզիչներն էին, այլ նախագահը
Իտալական «Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարել է, որ հեռանում է իր պաշտոնից: Նրա խոսքերով` ակումբի նոր նախագահի պաշտոնը կզբաղեցնի անգլո-ամերիկյան հիմնադրամի ներկայացուցիչներից մեկը: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Առաջիկա 15 օրերի ընթացքում ակումբի նոր նախագահ կնշանակվի: Նա կլինի անգլո-ամերիկյանի հիմնադրամի անդամ, ով, պայմանագրի համաձայն, կներդնի մեծ գումարներ «Պալերմոյի» մարզադաշտի և մարզաբազայի կառուցման վրա: Այս ամենի հետ մեկտեղ ակումբը կվերադառնա երբեմնի առաջատար դիրքին, որին արժանի է»,- ասել է Ձամպարինին:
Հիշեցնենք, որ Մաուրիցիոյի օրոք` սկսած 2002 թ.-ից, թիմում աշխատել է 29 գլխավոր մարզիչ: Նրանցից ոչ ոք երկար չէր կարողանում մնալ ակումբում, շատ մասնագետներ էլ թերահավատորեն էին նայում «Պալերմոյից» ստացած ցանկացած առաջարկի` շատ դեպքերում մերժելով հրավերքը: