Երկրպագուներն ափսե են շպրտել Պոգբայի վրա
Մանչեսթերի ռեստորաններից մեկում մանկունյանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի վրա են հարձակվել թիմի երկրպագուներից մի քանիսը միայն այն պատճառով, որ ֆուտբոլիստը հրաժարվել է նրանց ինքագրեր տալուց: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
Բարկացած երկրպագուները ֆրանսիացի կիսապաշտպանի վրա են շպրտել ափսե, որից հետո իրավիճակն այնքան է թեժացել, որ ռեստորանի սեփականատերը ստիպված է եղել դիմելու ոստիկանների օգնությանը: Իհարկե, մինչ նրանց ժամանելը երկրպագուները հասցրել են ճողոպրել և խուսափել պատժից: Պոգբան փոքր-ինչ վախեցել է, սակայն ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: