Ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: Ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ:
«1988 փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն: Այդ ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին մեր բազմաթիվ հայրենակիցները, ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը, ապացուցեին, որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություն կատարածերին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միայն միասնական ուժերով կարելի է վերջ տալ այն ամենին, ինչը կոչվում է քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն. Լ. Ալավերդյան
- «Սումգայիթը» դարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայից ժառանգած քաղաքականության դրսևորում. Մ.Գրիգորյան
- Սումգայիթի զոհերի հարազատները մեր երկրում չունեն սոցիալական հատուկ պաշտպանվածություն. Լարիսա Ալավերդյան
- Ադամ Շիֆ. Սումգայիթյան ջարդերը պատահականություն չէին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան