Սումգայիթի ջարդերը եղել են զգուշացում ամբողջ հայության համար. Ալավերդյան
«Սումգայիթի ջարդերը այն ցեղասպանական գործողություններն են, որոնք քիչ թե շատ փաստաթղթերով ապացուցած են»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«1988 թիվը խորը սովետական ժամանակահատված էր, բոլորս գիտեինք, որ կային մարմիններ, որոնք ամենափոքր հանցագործությունը ոչ միայն կարող էին ֆիքսել, այլ նաև պատժել: Դա էր պատճառը, որ չէինք պատկերացնում, որ սումգայիթյան գործողությունները իրականում սկիզբ են դնում մի ամբողջական գործընթացի, որը անպայման պետք է կոչվել ցեղասպանություն»,-ասաց Ալավերդյանը:
Նա խոսքով, որ սումգայիթյան ջարդերը Խորհրդային միության ժամանակ կոչվել են մասսայական խուլիգանական գործողություններ, բաց իրականում բոլոր գիտեն, որ Սումգայիթը եղել է զգուշացում ամբողջ հայության համար, ովքեր իրենց պատմական հողերի վրա ապրելով, անկախ իրենց կամքից, միացվել են ադրբեջանական միությանը:
«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի բարբարոսությունը նորություն չէր, երբ հայ զինվորների գլուխները կտրում էին, դրանք աննախադեպ չէին, դրանք եղել են 1988 թվականին Սումգայիթում: Այդ մասին նկարագրված է ականատեսների ցուցմունքներում»,- ասաց Ալավերդյանը։
ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ 29 տարի անց մեր պետականության առաջ հետևյալ խնդիրներն ունենք. «Մենք չունենք միջազգային հանրության կողմից դատապարտման այն ալիքը, որին սպասում ենք։ Մինչև այսօր լուծված չեն ջարդերի ենթարկված, տեղահանված, Սումգայիթի հայության ոչ իրավական, ոչ փոխհատուցման խնդիրները։ Մենք այսօր ունենք Ադրբեջանի կողմից ակադեմիական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու փորձեր»։
Հայկական կողմի անելիքների մասին բանախոսների մեկնաբանությունները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան