ԵԽ պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր իրենց ընտրությամբ. Սաջջադ Քարիմ
Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմը հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել էՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Լոնդոն-Բրյուսել, 26 փետրվարի, 2017 թ.
Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից այս շաբաթ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար: Փետրվարի 20-ին ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն:
Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար, ամբողջապես հիմնազուրկ է:
Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին և նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ պաշտոնական, անհատական կարգավիճակը:
Միջազգային հետախուզում հայտարարելն անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը:
Այն ինչ անհրաժեշտ է՝ Մինսկի խմբի գործընթացի վերաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին և շահագրգիռ պետություններին ներկայում տեւականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց և կենսապայմանների բարելավում: Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով:
Մենք կարևորում ենք նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Եթե ԵԽ-ում ադրբեջանցի պատգամավորներին մատով ցույց չտան, ուրեմն մեր խորհրդարանական դիվանագիտությունը կաղում է
- Արցախի ՄԻՊ. ԵԽ պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի քրեական հետապնդումը՝ ընդդեմ Եվրոպայի քաղաքական հանրույթին
- «Մենք արժևորում ենք Ադրբեջանի շանտաժներին չենթարկվելու ԵԽ պատգամավորների վճռականությունը»
- Նամակ ԵԽ-ին՝ Բաքվի կողմից ԵԽ պատգամավորներին հետախուզում հայտարարելու հարցի առթիվ
- Շավարշ Քոչարյան. Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում
- Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ է հարուցել