Սերժ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների և բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ։
Թերթի տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով և պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն։
Մասիսում բախվել էին ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցերը, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակիցի շտաբի հարևանությամբ։ Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է և բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը։
Մ. Մուրադյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Ս. Սարգսյանն իրենց արգելել է վիճաբանություններ հրահրելը։
«Մանրամասն չասեմ ինչ է ասել։ Բայց ասել է, որ կարգուկանոն լինի, վեճեր չլինեն։ Ասել է, ոչ մեկը չպետք է մյուսին խանգարի, միտումնավոր վեճեր սկսի։ Բոլոր տիպի դիտողություններն էլ արել է»,- հավելել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա