Իրինա Ալեգրովայի՝ Երևանում նախատեսված համերգը չի կայանալու
Ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի՝ մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգը չի կայանալու:
Համերգի կազմակերպիչ Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերության պաշտոնական կայքում բացատրություն է գրել, նաև՝ որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
Նկատենք, որ «Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը «տոմսերը կվերադարձնենք» բառերը չի հոգնում կրկնելուց, և եթե այս ընկերության «կազմակերպված» «համերգների» տոմս գնողներ դեռ կան՝ ... ինչպես ասում են՝ Ռամազոտին նայում, ծիծաղում է:
Մնացածը՝ հարակից նյութերում՝ և տարիով ձգձգվող տոմսերի վերադարձի և դրանց մասով դատական գործի մասին, և ընդհանրապես՝ չկայացած համերգների կրկնվող անպատասխանատվության մասին:
Հարակից հրապարակումներ`
- «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը կրկին հետաձգվում է
- Մայրիկս վատառողջ է, բայց նրան չեն հոսպիտալացրել. Ալեգրովայի դուստրը՝ երկրպագուներին
- Իրինա Ալեգրովայի համերգը Երևանում չի կայացել. հանդիսատեսը տեղեկացել է դռների մոտ