Հոգեբանն ու սոցիոլոգը՝ սումգայիթյան ջարդերի մասին
Սումգայիթի ջարդերից 29 տարի անց հոգեբան Իրինա Ծատուրյանն այսօր էլ առանց հուզմունքի չի կարողանում խոսել նորագույն շրջանի ցեղասպան գործողությունների մասին:
«Սումգայիթն ազգային ինքնագիտակցության մեջ արթնացրեց նաև 1915-ի ջարդերի հիշողությունները: Տրավմաներ ունենում են թե գենոցիդը կատարող, թե դրան ենթարկվող ազգը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ կոտորածների, ջարդերի բերում են սոցիալական խնդիրները. «Մարդիկ մտածում են, որ իրենց սոցիալական վիճակի մեղավորն էլ այլ դավանանք ունեցող ազգն է: Գենոցիդներն էլ սովորաբար սկսվում են լավ ապրող ազգից փող պոկելու միտումից»։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Սումգայիթը վերևից հրահրված էր, քանի որ հայերն Ադրբեջանի ինտելեկտուալ աշխարհում մեծ հատված էին զբաղեցնում և ադրբեջացնի էթնոսը ցանկանում էր հայերին դուրս մղել՝ նրանց տեղը զբաղեցնելու համար։
«Սումգայիթի ջարդերը պետք է հիշատակել այն առումով, որ այն ահաբեկչական երկրի արձագանքն էր ինքնորոշման ցանկություն ունեցողի նկատմամբ»,-ասաց սոցիոլոգը։
Ադիբեկյանի և Ծատուրյանի մեկնաբանությունները սումգայիթյան ջարդերի հետևանքների մասին մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան