Ոնց կլինի՝ «Ճարտարապետների պալատ» լինի, իսկ «Շինարարների պալատ»՝ ոչ
Ազգային ժողովում քննարկվում է «Ճարտարապետական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելի մասին հարցը:
Հիմնական զեկուցող կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց, որ այս օրենքով առաջարկվում է ստեղծել Ճարտարապետների պալատ. «Ճարտարապետների միությունը վերակազմակերպվում է որպես պալատի, ձեռք է բերում մի շարք ֆունկցիաներ, որոնք մինչ այդ չի ունեցել, բայց մասնագետները մշտապես առաջարկել են: Առաջարկները բխում են նաև համաշխարահային պրակտիկայից: Բոլոր զարգացած երկրներում ճարտարապետների գործունեությունը կարգավորվում է նմանատիպ օրենքով: Այն սկզբունքները, որոնք այստեղ դրված են, միջազգային պրակտիկայից են վերցված, այսինքն կկարողանանք համահունչ քայլել, կարևոր է մասնագիտական գործունեությունը կազմակերպելու համար»:
Ն. Սարգսյանի ներկայացմամբ, պալատին տրվում է ճարտարապետներին արտոնագրելու լիազորություն, միայն արտոնագրված ճարտարապետներն իրավունք ունեն զբաղվել մասնագիտական գործունեությամբ, մնացածը, ովքեր պայմաններին չեն բավարարում, պետք է ունենան համապատասխան ստաժ և անցնեն համապատասխան քննություն:
Օրենքով նաև համապատասխան պատժամիջոցներ են սահմանվում տարբեր կարգի խախտումների, այդ թվում նաև էթիկայի, համար:
Պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ այսօր հաճախ խոսվում է ՏԻՄ գործունեության մասին, որակումներ, գնահատականներ տալիս՝ համոզված լինելով, որ շատ հարցերի պատասխանատուն գլխավոր ճարտարապետն է, բայց մինչդեռ իրականացնող, իրական որոշում կայացնողը հաճախ ինքը չէ:
«Ո՞րն է այն լուծումը, որ քաղաքի ճարտարապետին կառանձնացնի ՏԻՄ համակարգում իր ֆունկցիաներով: Համանման պրոբլեմ ունենք մարզերում: Ամեն մի գյուղ չի՞ կարող ճարտարապետ ունենալ, մինչդեռ ճարտարապետական դիմագիծ պետք է ունենա: Որո՞նք ենք այդ լուծումներրը»,- հարցեր պատգամավորը:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ Խ. Հարությունյանն այս հարցով կպնում է ամենակարևոր ներվին: Նրա խոսքով, այս օրենքն ամբողջական պատասխանատվությունը դնում է ճարտարապետի վրա: Ն. Սարգսյանն ասաց, որ այս նախագծով լուծվում է կադրերի խնդիրը, նաև մարզերում:
Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք պատրասվում են նաև շինարարների պալատ ստեղծել, նրան թույլ տալ լիցենզավորել շինարական գործունեություն իրականացնողնին, ինչպե՞ս կլինի՝ ճարտարապետը լիցենզավորված լինի, բուն շինարարություն կատարողը՝ ոչ:
Ն. Սարգսյանն ասաց, որ շինարարների մասով որևէ պրակտիկա չգիտեն, մինչդեռ ճարտարապետների մասով ամբողջ աշխահում գործում է այս մեխանիզմը:
Հարակից հրապարակումներ`
- Ճարտարապետ. Գաղտնիք չէ, որ այսօր լիցենզավորման գործընթացը կոռումպացված է
- Նախատեսվում է ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ
- Անհրաժեշտ է ճարտարապետների հավատարմագրման գործընթաց իրականացնել. Մ. Մինասյան
- Ճարտարապետ. Շատ քաղաքապետեր չգիտեն, թե որտեղ են իրենց ղեկավարած համայնքի գլխավոր հատակագծերը
- «Ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի». մտահոգություններ Երևանի ճարտարապետության մասին
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Ճարտարապետների միջազգային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան