ՀՀ-ԵՄ բանակցված փաստաթուղթն առհավատչյան է ՀՀ իշխանությունների քաղաքական հստակ կամքի. Ս. Ֆարմանյան
«Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի և արտաքին քաղաքականության տեսանկյունից, և այն քայլում է կողք-կողքի Հայաստանի ներքին կյանքում իրականացվող բարեփոխումների հետ»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա հիշեցրեց, որ նախօրեին Բրյուսելում ՀՀ նախագահի կողմից Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հայտարարվեց ՀՀ-ԵՄ միջև բանակցային գործընթացի ավարտի մասին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն պատրաստ է ստորագրման:
«Դատելով տարատեսակ ակնարկներից՝ այն կստորագրվի այս տարվա ընթացքում»,- հավելեց Ս. Ֆարմանյանը:
Նրա կարծիքով, երեկվա հայտարարությունը նաև լավագույն պատասխանն էր բոլոր այն քննադատողներին, հոռետեսներին, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ ավետում էին կամ գուժում ԵՄ-ի հետ համագործակցության ավարտի մասին:
«Պետք է նաև արձանագրել, որ բանակցված փաստաթուղթն առհավատչյան է ոչ միայն Հայաստանի իշխանությունների քաղաքական հստակ կամքի, այլ նաև Եվրամիության կողմից Արևելյան գործընկերության քաղաքականության վերանայման՝ այդ քաղաքականությունն առանձին երկրների առանձնահատկություններին համապատասխանեցման միջոցով»,- ասաց Ս. Ֆարմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Որևէ մեկը չի կարող իմանալ, թե դուք ում օգտին եք քվեարկել
- Ինչպես և սպասվում էր մեր կարգախոսն ունեցավ նաև քննադատողներ. Էդ. Շարմազանով
- Ա. Մանուկյան. Մարտի 1-ի հետ կապված ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ երկու հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան