Բաց դռների օրեր՝ մարզերի 71 բժշկական կազմակերպությունում
«Ուսումնասիրելով մարզերում առկա խնդիրները, հատկապես կարևորելով նեղ մասնագետներով թերհագեցվածությունը մարզերում` «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել 10 մարզում «բաց դռների օրեր» անցկացնելու նախաձեռնությամբ, ըստ որի նախատեսվում է իրականցնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ»:
Միջոցառման մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ըստ աղբյուրի, բարձրացված հարցերի քննարկումների արդյունքում որոշվել է մարզային 71 բժշկական կազմակերպությունում իրականացնել «բաց դռների օրեր» առողջապահական միջոցառումները, որը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:
Մարզերի կտրվածքով միջոցառումների ժամանակացույցը ստորև.
- Արարատ, Վայոց ձոր
- Արմավիր
- Կոտայք, Շիրակ
- Լոռի, Տավուշ
- Գեղարքունիք
- Սյունիք
- Արագածոտն