«Արարատին» դո՞ւրս են հանել «Հանրապետական» ստադիոնից
Մրցաշրջանի երկրորդ կեսում «Արարատ» ֆուտբոլային թիմն իր տնային հանդիպումները «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Ֆինանսների Նախարարության մարզադաշտում (նախկին «Միկա» մարզահամալիր):
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Վարդան Խաչատրյանն իրենց տեղյակ էր պահել, որ մրցաշրջանի երկրորդ կեսում չեն կարողանա տրամադրել ստադիոնը` բացատրելով այդ որոշումը մարզադաշտում կատարվելիք նորոգման աշխատանքներով և ազգային հավաքականի առաջիկա խաղի հետ կապված խոտածածկի պահպանման խնդրով:
«Արարատի» համար ոչ այնքան հաճելի, բայց առաջին հայացքից բավարար պատճառաբանությունը կորցրել է իր տրամաբանությունը` ՀՖՖ-ի պաշտոնական կայքում հայտնված անսպասելի լուրի հետևանքով, համաձայն որի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Հանրապետական» մարզադաշտում իր տնային խաղերը կանցկացնի «Գանձասար-Կապանը»: