«Բանանցը» նվազագույն հաշվով զիջեց ռուսական «Արմավիրին»
Երևանի «Բանանց» ֆուտբոլային թիմն այսօր իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց 2016/17 թթ. մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ: Թիմը սեփական հարկի տակ մրցեց ռուսական «Արմավիր» ակումբի հետ և պարտություն կրեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 71-րդ րոպեին տուգանային հարվածով խփեց Միրոշնիչենկոն:
Ինչպես տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը, Արթուր Ոսկանյանն այս խաղում դաշտ էր դուրս բերել հիմնական կազմը` բացառությամբ Լայոնել Ադամսի և Վալտեր Պողոսյանի, ովքեր առողջական խնդիրների պատճառով ստիպված էին բաց թողնել հանդիպումը: