Աշխարհի առաջնության եզրափակչի առաջին պարտիան խաղաղ ելք է ունեցել
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել շախմատի աշխարհի կանանց առաջնության եզրափակչի առաջին պարտիան: Միմյանց դեմ մրցել են Աննա Մուզիչուկն ու Տան Չժունչին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, եզրափակչի առաջին պարտիայում սպիտակներով հանդես է եկել Մուզիչուկը: Ուկրաինան ներկայացնող շախմատիստուհին սկզբնախաղում չի կարողացել ստանալ որևէ առավելություն, և պարտիայի 42-րդ քայլին կողմերը հաշտություն են կնքել:
Եզրափակիչը բաղկացած է 4 դասական պարտիաներից: Եթե դասական պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, ապա կնշանակվի թայ-բրեյք: