Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց ևս մեկ զոհի մասին
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտարարեց ևս մեկ զոհի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա Ահմեդ Էլիվին Սուլեյմանօղլուն է:
«Չնայած վիրավոր զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքներից մահացել է»,-գրում է ադրբեջանական աղբյուրը:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց ձախողված օպերացիայի արդյունքում ոչնչացված ևս մեկ դիվերսանտի մասին, ով այդ օրը վիրավորվել էր, սակայն հաջողացրել էր սողալ դեպի ադրբեջանական խրամատներ»:
Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- Չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակները տարհանվել են. Արցախի ՊՆ
- Ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ադրբեջանական կողմի մեղքով. ԱՀ ՊՆ
- ՀՀ ՊՆ-ը տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը
- Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ
- Հակառակորդն ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան