Ռայոլա. «Իբրահիմովիչը հաջողակ կլինի նույնիսկ Մարսում և Լուսնի վրա»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Անգլիայի լիգայի գավաթը նվաճելով շվեդ ֆուտբոլիստը փակեց քննադատների բերանը, ովքեր նշում էին, որ Իբրան չի կարող հաջող հանդես գալ Պրեմիեր լիգայում: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Իբրահիմովիչն աշխարհում միակ ֆուտբոլիստն է, ով կարող է հաջողակ լինել նույնիսկ Մարսում և Լուսնի վրա: Իբրան ուրախ է, որ թիմը դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր: Նա շատ տիտղոսների է արժանացել, սակայն այս մեկը յուրահատուկ է այնքանով, որ իրեն չէին հավատում:
«Մանչեսթեր Յունայթեդը» Զլատանի մարտահրավերն է: Մենք կարող էինք թեթև գումարներ վաստակել այլ ակումբում, բայց ուզում էինք ապացուցել, որ Իբրահիմովիչն արժեք ունի Պրեմիեր լիգայում: Այդ առումով ես կասկածներ չունեի, սակայն նույնը չեմ կարող ասել մյուսների համար»,- ասել է Ռայոլան: