Ռոջեր Ֆեդերեր. «Մեծ սաղավարտի» 20 տիտղոս` դա երազանք է»
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ իր ուժերի սահմաններում է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների թիվը հասցնել 20-ի: Ներկայումս նրա ակտիվում կա 18 հաղթանակ: Այս մասին տեղեկացնում է «Sport-Express»-ը:
«Գիտեմ, որ «Ռոլան Գարոսում» դժվար կլինի: Պետք է շատ աշխատել` ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Անգամ դա ոչինչ չի խոստանում: «Ուիմբլդոնի» և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում հաղթելու հնարավորություններս ավելի բարձր եմ գնահատում, եթե, իհարկե, լավ հանդես գամ և ֆիզիկապես առողջ լինեմ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոս ունենալը դա երազանք է: Ինչո՞ւ իրականություն չդարձնել այն»,- ասել է Ֆեդերերը: