Նիկողոսյան. «Գրեթե բոլոր հրաձիգները Եվրոպայի առաջնության եզրափակիչ անցնելու շանսեր ունեն»
Հրաձգության Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ հրաձիգները լավ մարզավիճակում են:
«Մարտի 6-ին կմեկնենք Սլովենիա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմը լավ մարզավիճակում է: Մարզումներն անցկացնում ենք Երևանի հրաձգության մարզադպրոցում: Զենքով և զինամթերով ապահոված ենք: Ներկա պահին խնդիր չունենք:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 13 մարզիկ: Մեր գրեթե բոլոր հրաձիգները մեծ շանսեր ունեն եզրափակիչ անցնելու, նաև մրցանակային տեղ գրավելու»,- ասել է Սեյրան Նիկողոսյանը:
Խոսելով առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանի մասին` հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մարզումների ընթացքում նա իրեն լավ է դրսևորում և կարծում է, որ նա նույնպես պատշաճ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում»:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 6-12-ը: Հայաստանի հրաձգության հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով.
Տղամարդիկ
Հրացան մեծահասակներ` Հրաչ Բաբայան, Սուրեն Բերյան, Քրիստիան Լաուեր
Հրացան երիտասարդներ` Վրեժ Թորոսյան, Հայկ Բաբայան, Նարեկ Ադամյան
Ատրճանակ մեծահասակներ` Նորայր Առաքելյան
Ատրճանակ երիտասարդներ` Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան
Վազող թիրախ երիտասարդներ` Հովհաննես Խաչատրյան
Կանայք
Հրացան երիտասարդներ` Ալլա Պողոսյան
Ատրճանակ մեծահասակներ` Էլմիրա Կարապետյան
Վազող թիրախ մեծահասակներ` Լիլիթ Մկրտչյան