Ֆելիքս Սարգսյան. «Հույսներս երիտասարդներն են»
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը, առաջնության ավարտից հետո, որին մասնակցել էին 64 թենիսիստներ, ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նշել է, որ շուտով վերջնականապես կորոշվի Եվրոպայի առաջնությանը մասնակցող թենիսիստների ցանկը:
«Հիմա երիտասարդների հետ մեծ հույսեր ենք կապում: Նախատեսում ենք հուլիսին պատանիներից (մինչև 18 տարեկան) և աղջիկներից (մինչև 15 տարեկան) կազմված 2 խումբ ուղարկել Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն: Ապրիլի 27-30-ը կայանալիք երկրի առաջնությունից հետո ֆեդերացիայի մարզչական կազմը վերջնականապես կորոշի Եվրոպայի առաջնությանը մասնակցող թենիսիստների ցանկը:
Օգոստոսի վերջին Ֆրանսիայում տեղի կունենա մինչև 12 տարեկանների առաջնությունը: Այդ տարիքային խմբում Հայաստանի առաջնություն կանցկացնենք մարտի 23-26-ը»,- նշել է Ֆելիքս Սարգսյանը: