Տնտեսություն 16:47 28/02/2017 Հայաստան

Գյուղտեխնիկայի, ֆինանսական միջոցների բացակայություն. որոնք են ֆերմերների խնդիրները

Գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես  գյուղացիական տնտեսությունները դարձնել բիզնես-մոդել, որտեղ չի իշխի ոչ թե «յոլա գնալու» քաղաքականությունը, այլ բիզնեսը՝ իր օրենքներով, մոտեցումներով, գործիքներով և կանոններով: Այս մասին այսօր «Ֆերմերական կոնգրես» միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն, Գյուղատնտեսական դաշինքի անդամ Սամվել Գևորգյանը:

«Արտասահմանյան զարգացած երկրներում գյուղատնտեսությունն առաջ է գնում միայն այն դեպքում, երբ ֆերմերային տնտեսությունները բիզնես-մոդել են ներդնում գյուղացիական տնտեսությունների զարգացման հեռանկարների հիմքում և ներկայացնում են այդ ոլորտի ռազմավարական մոտեցումները»,- նշեց նա:

Սամվել Գևորգյանի խոսքերով՝  ֆերմերների մոտ առաջին հերթին պակասում են բիզնեսի վերաբերյալ գիտելիքները: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, մտածելակերպն է, որը եկել է դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանից:

«Ֆերմերային տնտեսությունները դիտարկվում են որպես նեղ անձնական խնդիրներ լուծելու ոլորտ, բայց գյուղացիական տնտեսությունը պետք է դիտարկվի որպես համայնքային զարգացման ոլորտ»,- ասաց նա:

Նշենք, որ «Ֆերմերական կոնգրես» միջոցառմանը մասնակցում էին ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ հանրապետության  տարբեր մարզերից, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգրավված տեղական և միջազգային կազմակերպություններ:

Ֆերմերների մի մասը պնդում է՝ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ, բացի այդ, եկամտաբեր էլ չէ: Պատճառները՝ տարբեր են՝ ֆինանսական միջոցներ չունեն, բերքից ակնկալվող արդյունք չեն ստանում, գյուղատնտեսական տեխնիկան խորհրդային տարիներից են ժառանգություն ստացել:

Տավուշի մարզի Գոշ համայնքում գործող «Մխիթար Գոշ» կոոպերատիվի  անդամ Անահիտ Վերանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծում է հարկավոր:

«Մխիթար Գոշ» կոոպերատիվը ստեղծվել է 2014 թ-ին, կոոպերատիվի 10 անդամները  Գոշ համայնքի բնակիչներն են, որոնք զբաղվում են այգեգործությամբ, միրգ-բանջարեղենի արտադրությամբ: «Փորձում ենք ուժերը մեկտեղելով լավ արդյունքներ ունենալ, սակայն ոչ միշտ է  հաջողվում: Գյուղտեխնիկա չունենք, դրա համար էլ չենք կարողանում ավելի շատ հողեր մշակենք: Խնդիրները շատ են, բայց էլի չենք հուսահատվում, ամեն ինչ անում ենք, որ մեր համայնքում զարգացնենք գյուղմթերքների արտադրություն»,- ասաց Անահիտ Վերանյանը:

«Գետահովիտ» կոոպերացիա անդամ Սեդա Ճաղարյանը նույնպես  ոլորտում առաջնային խնդիր համարեց գյուղտեխնիկայի բացակայությունը: «Ջերմոցում լոլիկ, վարունգ ենք աճեցնում, բայց հնարավորություն չունենք վարելահողերը մշակել, քանի որ գյուղտեխնիկա չունենք»,- ասաց նա: 

«Մեխանիզացիայից զուրկ ենք», - հավելելեց «Գետահովիտ» կոոպերացիա անդամ Հենրիկ Այդինյանը. «Ոչ տրակտոր ունենք, ոչ գյուղատնտեսական գործիքներ: Եթե գյուղտեխնիկա ունենանք, ապա լավ արդյունքներ  կգրանցենք»:

Հենրիկ Այդինյանի խոսքերով՝ մարդիկ չեն ուզում հող մշակել, բայց եթե գյուղտեխնիկայի խնդիրը լուծվի, ապա բոլորն էլ իրենց հողերը կմշակեն: 

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գործող «Կանչ» կոոպետրատիվի նախագահ Հարություն Մխիթարյանն էլ մեկն է այն ֆերմերներից, որոնք փորձում են օրինակ, կաթնամթերք արտադրել և այն բիզնեսի վերածել: «Փորձում ենք պանիր արտադրել, այն իրացնել Հայաստանում: Արտադրում ենք Լոռի, Չանախ, ոչխարի պանիր: Յոլա ենք գնում: Ֆինանսական միջոցները բավարար չեն, Հայաստանում, հատկապես մեր տարածաշրջանում գյուղատնտեսությամբ զբաղվելը եկամտաբեր չէ»,- ասաց Հարություն Մխիթարյանը:

Սահմանամերձ Տավուշում՝ Ներքին Ծաղկավանում, գործող «Ծաղկունք» կոոպերացիայում նույնպես ջեմրոցային տնտեսությամբ են զբաղվում, բանջարեղեն են աճեցնում, սակայն կոոպերացիայի անդամ Սոնա Ղազարյանն ավելորդ է համարում խոսել ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու մասին, ամենատարածված՝ կաթիլային ոռոգման համակարգ էլ չունեն:

«Լոբի, վարունգ, բիբար ենք աճեցնում, բայց բերքը ուշ է հասունանում: Մինչև հասնում է, հողի վարունգը, լոլիկն էլ է հասնում: Գինը ընկնում է, աշխատանքի մեջ արդյունք չի երևում: Հոսանք, ջեռուցում չունենք, իսկ ջերմոցը ցելոֆանապատ է»,- ասաց Սոնա Ղազարյանը:
Նրա խոսքերով՝ սահմանամերձ այս համայնքում թշնամու նշանառության տակ են ջերմոցներն ու ոչ միայն: Վերջին անգամ երեկ երեկոյան են կրակել:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքլեյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կառավարությունը նախատեսում է հատուկ սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսության զարգացման ծրագրեր ներդնել, թե ոչ, նախարարը պատասխանեց. «Շատ կարևոր հարց եք տալիս, սահմանամերձի համար հատուկ ծրագիր չկա: Բայց անպայման կլինի, հատուկ սահմանամերձ համայնքների համար: Այսօր սահմանամերձ գյուղերի հետ կապված խորհրդակցություն է լինելու՝ ոնց խրախուսենք, որ գյուղացիներն այնտեղ աշխատանք ունենան: Պետք է հասկանանք սահմանամերձ համայնքն ինչի հնարավորություն ունի, ինչով են ուզում զբաղվել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}