Ազգային ժողովում հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը
Ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
2008 թվականի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվել էր 10 մարդ: Այսօր տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիներ ծաղիկներ են դնում Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Տարբեր քաղաքական ուժեր նաև հանդես են գալիս հայտարարություններով, կազմակերպում երթ, հանրահավաք:
«Օհանյանի–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Մարտի 1–ի տարելիցի կապակցությամբ.
«Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9–րդ տարելիցը։ Մենք ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Դաշինքը ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին։
Մենք համոզված ենք, որ Մարտի 1–ի իրադարձությունները պայմանավորված էին
նորանկախ Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված և խոր արմատներ գցած արատավոր երևույթներով, մասնավորապես ընտրական համակարգի չկայացածությամբ։
Մարտի 1–ին պետք է տրվի քաղաքական գնահատական, և իրավական առումով պետք է ներկայացնել հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Պետությունը պարտավոր է զոհերի հարազատներին տալ համապատասխան փոխհատուցում։ Մարտի 1–ը ողբերգություն է, որից պետք է դասեր քաղել, հետևություններ անել և այդ օրը հռչակել հասարակական համերաշխության ու հիշատակի օր։
Ողբերգության կրկնության բացառումը հնարավոր է միայն մրցակցային և ազատ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հաստատման, ինչպես նաև ընտրական ինստիտուտի ժողովրդավարացման դեպքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ա. Մանուկյան. Մարտի 1-ի հետ կապված ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ չեն պատասխանում միջազգային կառույցների պարզ երկու հարցին
- Գլխավոր դատախազի թեկնածուն՝ Մարտի 1-ի բացահայտման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան