Աարոն Ռեմսի. «Արսենալը» դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարծում է, որ «զինագործները» դեռ չեն կորցրել Անգլիայի չեմպիոնի կոչման համար պայքարելու հնարավորությունները։
«Կարծում եմ՝ դեռ հնարավորություններ կան։ Առջևում շատ հանդիպումներ ունենք, և երբեմն ֆուտբոլում առավել տարօրինակ բաներ էլ են կատարվել։ Հիմա «Չելսին», իրոք, բավական հարմարավետ տարբերությամբ է առաջ անցել, սակայն ընդամենը 2-3 խաղի ընթացքում դա կարող է տառացիորեն հալվել։ «Արսենալը» պետք է հաղթանակների շարք սկսի և ձգտի պայքար պարտադրել առաջատարներին»,- Ռեմսիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Ավելացնենք, որ «Արսենալը» 25 խաղում վաստակել է 50 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Չելսին» 26 խաղից հետո ունի 63 միավոր և գլխավորում է աղյուսակը։