Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ՝ կապված Թուրքիայում գերմանացի լրագրող Դենիզ Յուսելի ձերբակալության հետ: Ինտերֆաքսի հաղորդմամբ, Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ դեսպանին պաշտոնապես չեն կանչել, այլ «կանչել են զրույցի համար»:
Դենիզ Յուսելը գերմանական Die Welt թերթի լրագրող է, նրան Ստամբուլի դատարանի վճռով ձերբակալել էին փետրվարի 18-ին: Ձերբակալության պատճառ էր դարձել լրագրողի հավանական առնչությունը թուրք նախարարներից մեկի դեմ ուղղված հաքերային գրոհներին: Յուսելը Գերմանիայի և Թուրքիայի երկքաղաքացի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին