Լիոնել Մեսսին ուզում է, որ «Բարսելոնն» ազատվի Ալկասերից
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին սպասում է, որ ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կվաճառի հարձակվող Պակո Ալկասերի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Երիտասարդ իսպանացին 30 մլն ֆունտ ստեռլինգով 2016 թ. ամռանն է տեղափոխվել կատալոնյան ակումբ։ «Բարսելոնի» մարզչական շտաբի կարծիքով՝ նա պետք է մրցակցեր Լուիս Սուարեսի հետ, սակայն 23-ամյա ֆուտբոլիստը չարդարացրեց սպասելիքները։ Ընթացիկ մրցաշրջանում Պրիմերայում անցկացրած 11 խաղում Պակոն միայն 1 գոլ է խփել։
«Բարսելոնը» պատրաստ է լսել Մեսսիին և գտնել նոր հարձակվողի, ով կհամապատասխանի թիմի մակարդակին։ Միևնույն ժամանակ Մեսսին պնդում է, որ ակումբը վերադարձնի Մունիր Էլ-Հադդադիին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում»։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Մեսսին չի ցանկանում «Բարսելոնում» տեսնել Ժերեմի Մաթյերին, Լուկա Դինյային ու Անդրե Գոմեշին։