Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա՝ ամրապնդելու տնտեսական համագործակցությունը. «Իզվեստիա»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, որի ընթացքում հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը՝ հղում կատարելով Հայաստանի նախագահի աշխատակազմի իր աղբյուրներին: Պարբերականը նաև հայտնում է, որ այդ տեղեկատվությունը հաստատել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այցի օրակարգում ընդգրկված են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական հարցեր, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այցի շրջանականերում ստորագրվելու են մի շարք համատեղ ներդրումային համաձայնագրեր:
ՀՀ նախագահի այցը Մոսկվա և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25 ամյակի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու Եվրամիությունը համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ
- Էրդողանը կայցելի Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին