Հայաստանում աճում է ներքին զբոսաշրջությունը
Ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների համաձայն՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1 259 657 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016թ. հունվար-դեկտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 1 262 687 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 6.3%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 979 968 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.4%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ունենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է Հայաստանը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու համար. Զարմինե Զեյթունցյան
- 2016 թ-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվն աճել է 5,7%-ով