«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել ֆանատների վիզայի գումարը
«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է վճարել թիմի այն երկրպագուների վիզայի գումարը, ովքեր կմեկնեն Ռուսաստան՝ հետևելու «Ռոստովի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։
Մանկունիանցիները Դոնի Ռոստովում կխաղան մարտի 9-ին։ Անգլիացի յուրաքանչյուր երկրպագու, բացի տոմսի արժեքից, նաև Ռուսաստան մուտքի վիզա պետք է ձևակերպի, որի արժեքը կազմում է 140 ֆունտ ստեռլինգ։ «ՄՅու»-ի ֆանատները, սակայն, այդ առումով կարող են չանհանգստանալ, որովհետև ակումբն իր վրա է վերցնում վիզայի ձեռքբերման հետ կապված ծախսերը։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ դժգոհ է վիճակահանության արդյունքից։
«Սա բոլոր առումներով վատ վիճակահանություն է։ Մեզ երկար ճանապարհ է սպասվում «Մանչեսթեր Յունայթեդի» համար ոչ հեշտ ժամանակահատվածում»,- ասել է պորտուգալացի մասնագետը։