
Տոնոյան. Դանակահարվածը մեր կողմնակիցներից է
Ոստիկանությունն այսօր ժամը 15:50-ին Մասիսի հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա որովայնի շրջանի վնասվածքներով:
«Հանգամանքները պարզվում են»,-Panorama.am-ին ասացին ոստիկանությունից:
«Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Panorama.am-ին հայտնեց, որ Մասիսի շրջանի Սայաթ Նովա գյուղում դանակահարված երիտասարդն իրենց քաղաքական ուժի կողմնակիցներից է:
«Տեղափոխվել է «Էրեբունի» Բժշկական կենտրոն: Վիճակը գնահատվում է միջն ծանրության»,-ասաց Տոնոյանը:
Նա նշեց, որ այս պահին փորձում է դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ պարզել: