Երկրորդ աշխարհամարտից հետո Սիրիայի հակամարտությունն ամենախոշոր հումանիտար աղետն է. Յագլանդ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը հայտարարել է, որ սիրիական զինված հակամարտությունն իր բացասական հետևանքներով ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ամբողջ ժամանաշրջանում:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախարարական նիստում:
«Դեռ ոչ մի տեղ հետևանքներն այդքան աղետալի չեն եղել, ինչպես Սիրիայում, որտեղ հակամարտությունը մարդու իրավունքների բնագավառում ծանրագույն աղետի է վերաճել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում։ Ինչպես սիրիական, այնպես էլ մի շարք այլ ճգնաժամեր հանգեցնում են այն բանին, որ մենք հարկադրված ենք ապրելու մարդկանց զանգվածային հարկադիր տեղահանման դարում»,-նշել է Յագլանդը: