Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան ամերիկյան ուժերի համար
Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան ուժերի համար:
Թուրքական «Yenı Safak» թերթը, հղում կատարելով թուրքական անանուն աղբյուրներին, գրել է Ինջիրլիքի ռազմաբազան ամերիկյան օդուժի համար փակելու մասին՝ նշելով, որ դա կապված է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի»՝ Ռաքքայի դեմ պլանավորվող գործողությանը հնարավոր մասնակցության հետ:
Ռաքքայի դեմ պլանավորվող ռազմագործողության հետ կապված բանակցություններ են ընթանում ամերիկյան կողմի հետ և Թուրքիան պնդում է այն առանց քրդական այդ ուժերի իրականացման մասին: Երկար ժամանակ պաշտոնական Անկարան հանդես է գալիս պահանջով, որ Ռաքքայի գործողություններում քրդական ուժերը չպետք է որևէ մասնակցություն ունենան, և այն պետք է իրականացվի Սիրիական ազատ բանակի, թուրքական ուժերի ու տեղի արաբական ու քրդական ուժերի միջոցով:
Ինջիրլիքի ռազմաբազան կարևոր նշանակություն ունի ամերիկյան օդուժի՝ Սիրիայում և Իրաքում Իսլամական պետության դեմ գործողությունների իրականացման համար: Թուրքիան տարբեր առիթներով շահարկում է Ինջիրլիքի ռազմաբազայի փակման խնդիրը՝ փորձելով դրանով ինչ-ինչ նպաստավոր գործոններ ապահովել իր համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան