Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը
Փետրվարի 28-ին Ծաղկաձորում մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը: Միջազգային ֆեդերացիայի հաստատմամբ` այս մրցաշարն օլիմպիական վարկանշային է:
Առաջնությանը մասնակցում են միայն Հայաստանի ներկայացուցիչները` ավելի քան 40 լեռնադահուկորդ բոլոր մարզերից: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նշել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Նա վստահ է, որ մեր առաջատար մարզիկները բարելավելու են իրենց վարկանշային միավորները:
Հավելենք, որ լեռնադահուկորդները կմրցեն հատուկ և հսկա ոլորավայրէջքներում: Առաջնությունը կտևի մինչեւ մարտի 3-ը: