Ֆրանսուա-Գզավյե Պուազանը և Դամիան Բաքմանը ելույթ են ունենալու Երևանում
Երևանյան բեմում իրենց յուրահատուկ մեկնաբանություններով ելույթ են ունենալու մի շարք միջազգային մրցույթների հաղթողներ, Շվեյցարիայից ժանանած դաշնակահար Ֆրանսուա-Գզավյե Պուազանը և կլարնետահար Դամիան Բաքմանը: Համերգը կայանալու է մարտի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Նրանք հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը ղեկավարելու է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ծրագրում ընդգրկված են Բեթհովենի «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3, դո մինոր» և Մոցարտի Կ«ոնցերտ կլարնետի համար լյա մաժոր» ստեղծագործությունները: