«Շիրակը» պայմանագրեր կնքեց 7 ֆուտբոլիստների հետ
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային թիմը պայմանագրեր է կնքել մի շարք նորեկների հետ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, 2 տարվա պայմանագրեր են կնքվել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի և 25-ամյա ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեի հետ։
Մեկամյա պայմանագիր է կնքվել 21-ամյա կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինայի, 2,5 տարվա պայմանգիր՝ 21-ամյա իվուարցի հարձակվող Բակայոկո Մուսայի, 1,5 տարվա պայմանագիր՝ ուկրաինացի 23-ամյա պաշտպան Սեմյոն Դացենկոյի հետ։
Վեցամսյա պայմանագրեր են ստորագրվել 27-ամյա սերբ կիսապաշտպան Միլուտին Իվանովիչի և 23-ամյա գանացի հարձակվող Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ։ Վերջինս «Շիրակում» հանդես կգա վարձավճարով։ Ֆատաուն Գանայի «Ինտեր Ալլիանս» ակումբից է։