Փաշինյան. Պատեհ չենք համարում, որ մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան. «Առավոտ»
«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը «Առավոտ»-ի փոխանցմամբ հայտարարել է, որ մարտի 1-ի օրը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ. «Պատեհ էլ չենք համարում, որ մարտի 1-ի օրը քաղաքական ուժերը Ազատության հրապարակի համար կռիվ տան»:
Այնուհետև տեղեկացրել է, որ փորձել են բանակցել ՀԱԿ-ի հետ, որը «Ելք»-ը մասնակցության հնարավորություն ունենա: Սակայն ՀԱԿ-ից մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե մարտի 1-ի զոհերի հարազատները դեմ են նման ձևաչափին: Մինչդեռ, ըստ պարոն Փաշինյանի, մարտի 1-ի զոհերի հարազատներից ոմանք իր հետ զրույցում նշել են, թե չեն կարող դեմ լինել իրենց ելույթին:
«Տգեղ է, երբ փորձ է արվում մարդկանց մանր մանիպուլյացիաների ենթարկել: Ստացվում է, որ մարտի 1-ին հարթակին պետք է լինեն մարդիկ, որոնք մարտի 1-ին ոչ թե հարթակին էին, այլ իրենց տանը թեյ էին խմում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: