Դեսպան Անջեյ Կասպրշիկի հայտարարությունը՝ ադրբեջանական դիակների դուրսբերման մասին
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը նախօրեին չեզոք գոտուց ադրբեջանցի զինծառայողների դիակների դուրսբերման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«Երկու կողմերի խնդրանքով, մարդասիրական գործողության՝ ականապատված չեզոք գոտուց Ադրբեջանի զինծառայողների դիակների դուրս հանումը տեղի ունեցավ փետրվարի 27-ին իմ անձնակազմի՝ այս գործողության մոբիլիզացված աջակցության արդյունքում։ Մեր ներկայության նպատակն է՝ անվտանգության երաշխիքների միջոցով ապահովել հրադադարի խիստ պահպանում և ապահովել, որպեսզի գործողությունն իրականացվի կողմերի միջև համաձայնության արդյունքում։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ իմ գրասենյակին հետևողականորեն աջակցություն են ցուցաբերում տեղացի հրամանատարներ, ինչպես նաև զինվորական իշխանությունների ներկայացուցիչներ։ Նրանց և Կարմիր Խաչի ներկայության աջակցությամբ, կեսօրին գործողությունը հաջողությամբ ավարտվեց», - նշված է հայտարարության մեջ։