Ախալքալակի շուկայում վաճառվող կոշիկները փողոց են դուրս բերել հայ երիտասարդներին
Այսօր Ախալքալակի Ազատության հրապարակում մի խումբ ջավախքցի ակտիվ երիտասարդների կողմից կազմակերպվեց բողոքի ակցիա:
Ջավախքահայ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, այն կապված էր օրեր առաջ Ախալքալակի քաղաքային տոնավաճառում վաճառվող կոշիկների հետ` որոնց կոշկատակերին պատկերված էր հայկական ծաղկավոր խաչ:
«Երիտասարդները «Ո՛չ սրբապղծությանը» հայերեն, վրացերեն ու ռուսերեն կարգախոսներով, դիմեցին պատկան մարմիններին, պահանջելով՝ հետաքննել և պարզել, թե որ երկրից է ներմուծվել հիշյալ կոշիկները և այլևս թույլ չտալ նմանատիպ երևույթների կրկնությունը»,-տեղեկացնում է Ա. Ավետիսյանը:
Լուսանկարները օգտատիրոջ էջից են վերցված: