Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում
Հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի, եթե կառավարության աջակցի: Ծովագյուղ այցելած գյուղատնտեսության նախարարին այս մասին ասել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ հնդկացորենի վերամշակման գործարանը ստեղծվել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում:
Նախարարը նշել է, սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան